Բաղադրիչներ
500 գ շամպինյոն
1 գլուխ սոխ
պանիր
3 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Սնկերի ոտիկները խորությամբ հեռացնել, մանր կտրատել, տապակել` լցոնելու համար, իսկ գլխիկները թողնել մի կողմ

Սոխը մանր կտրատել և առանձին թավայի մեջ տապակել
Պանիրն ու սխտորն անցկացնել մանր քերիչով, ավելացնել տապակած սունկն ու սոխը, մանրացրած սամիթը, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Ստացված զանգվածով լցոնել սնկերի գլխիկները
Հրակայուն տարաի ներսը մի քիչ կարագ քսել և դասավորել լցոնած սնկերը, զարդարել քերած պանրով (ցանկության դեպքում կարելի է ավելացնել թթվասեր կամ մայոնեզ)

Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ