Համեղ կարկանդակներ, որոնց համը, բույրը կտանեն ձեզ դեպի մանկության լուսավոր աշխարհ

Բաղադրիչներ

400 մլ մածուն կամ կեֆիր

1,5-2 ճ/գ շաքարավազ

0,5 թ/գ աղ

1 թ/գ սոդա

1 ճ/գ արևածաղկի ձեթ

350-400 գ ալյուր

400 գ ցանկացած հատապտուղ

Պատրաստման եղանակը

Հատապտուղներից բացի՝ մյուս բաղադրիչները խառնել իրար և խմոր հունցել: Պետք է ստացվի խիտ զանգված

Մի ձեռքով մի քիչ ալյուր վերցնել, 1 ճ/գ խմորից դնել, կենտրոնում դնել մի քանի հատապտուղ, մյուս ձեռքը թաթախել ալյուրի մեջ և խմորի ծայրերը հավաքել իրար (կենտրոնում)

Տապակել միջին ջերմության վրա, ծածկած կափարիչով, յուրաքանչյուր կողմից մոտ 3 րոպե: Պատրաստ լինելուն պես՝ դնել խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա

Ահա և վերջ )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում