Սնկի պատրաստման ամենահետաքրքիր, յուրօրինակ բաղադրատոմսը, որի համն ուղղակի կմնա ցանկացած համտեսողի բերանում

Բաղադրիչներ

900 գ սունկ

1 գլուխ սոխ

1 բուլղարական պղպեղ

1 ճ/գ համեմի սերմ

3-4 ճ/գ շաքարավազ

1 ճ/գ 6-9 % քացախաթթու

2 ճ/գ սոյայի սոուս

1 թ/գ պապրիկա

1 ճ/գ քունջութ

4 ատամիկ սխտոր

1/4  թ/գ չիլի պղպեղ

1/3 թ/գ սև պղպեղ

40 մլ ձեթ

Մաղադանոս

1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Սունկերը մեծ կտորներով կտրատել։ Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել 1 թ/գ աղ և դնել գազօջախին։ Ավելացնել կտրատած սնկերը, կափարիչը դնել և թողնել 10 րոպե

Սոխը խորանարդաձև կտրատել, 4 րոպե տապակել, լցնել տարայի մեջ: Ավելացնել միջին երկարությամբ կտրատած պղպեղը, համեմի սերմը, շաքարավազը, քացախաթթուն, սոյայի սոուսը

Ավելացնել եփած սունկը, պապրիկա, քունջութ, ճզմած սխտոր, չիլի պղպեղ, սև պղպեղ

Թավայի մեջ ձեթ լցնել 4 րոպե թողնել կրակին, այնուհետև լցնել աղցանի վրա

Ավելացնել կտրտած մաղադանոս, 1 թ/գ աղ և խառնել

Ծածկել սննդային պոլիէթիլենով, 2 ժամ թողնել սառնարանում

Մատուցելու ճիշտ ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում