Բաղադրիչներ
350 գ հավի կրծքամիս
աղ
պղպեղ
2 ճ/գ ալյուր
2 ճ/գ ձիթայուղ
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ կիտրոնի հյութ
2 ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, լցնել սննդային պոլիէթիլենի մեջ, ավելացնել աղ, սև պղպեղ, ալյուր և լավ թափահարել

Բոլոր կեղմերից տապակել արևածաղկի ձեթի մեջ, որից հետո լցնել ձիթայուղ, մանրացրած սխտոր, սոյայի սոուս, կիտրոնի հյութ, մեղր և լավ խառնել

Կարող եք զարդարել քունջութով, որևէ կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ