Բաղադրիչներ
2 կգ հավ
1 կգ կարտոֆիլ
Հավը մարինացնելու համար`
10-15 գ կիտրոնի հյութ
10-20 գ սխտոր
սև պղպեղ (կարելի ավելացնել մի քանի տեսակ)
5 գ պապրիկա
15-20 գ աղ
ձեթ
Կարտոֆիլը մարինացնելու համար`
50 գ սխտոր
2 գ քիմիոն (զիրա)
2-3 հատիկավոր սև պղպեղ
1 դափնու տերև
2 գ կոճապղպեղ
10 գ աղ
ձեթ
Պատրաստման եղանակը
Հավը մարինացնելու համար անհրաժեշտ է իրար խառնել սև պղպեղը, աղը, ճզմած սխտորը, պապրիկան, կիտրոնի հյութը, մի քիչ ձեթ
Ստացված սոուսով պատել ամբողջ հավը
Կարտոֆիլը մաքրել, բաժանել միջին չափի կտորների, եռման ջուր լցնել և 8-10 րոպե դնել գազօճախին` եփվելու
Կարտոֆիլը մարինացնելու համար անհրաժեշտ է պղպեղների հատիկավոր տեսականին, քիմիոնը, դափնու տերևը, լավ տրորել և մանրացնել, ավելացնել կոճապղպեղ (փոշին), աղ
կարտոֆիլը վերցնել գազօջախից, ստացված խառնուրդով համեմել, ավելացնել կտրտած սխտոր և ձեթ
համեմված կարտոֆիլների մի մասով լցոնել հավը
Ամրացնել չոփիկներով, տոտիկները կապել իրար
Հրակայուն տարան ձեթով պատել, լցնել կարտոֆիլի մնացած մասը, հավը, տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց (ժամանակը կախված է հավի քաշից: Յուրաքանչյուր 500 գ = 25 րոպեի, դրան ավելացնում եք ևս 20 րոպե, այսինքն, եթե հավը կշռում է 1 կգ, ապա այն պետք է թողնել ջեռոցում 1 ժամ 10 րոպե)
Ահա և պատրաստ է )))
Բարի ախորժակ