Բաղադրիչներ
800 գ շերըրտավոր առանց ձվի թխվածքաբլիթ
1 լ կաթ
4 ձու
150 գ կարագ
0,5 ճ/գ շաքարավազ
6 ճ/գ ալյուր
վանիլային շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը, ալյուրը, վանիլային շաքարավազը խառնել իրար

Լավ խառնել, ավելացնել կաթ և դնել կրակին

Եփել՝ անընդհատ խառնելով, թողնել մինչև թանձրանա: Կրակից վերցնել, թողնել սառչի, ավելացնել կարագը և լավ խառնել

Բլիթները և կրեմը շերտերով դնել ընտրված կաղապարի մեջ

Վերջին շերտից հետո լավ կրեմ լցնել

Թխվածքաբլիթներից 3-4 հատ պահել, մանրացնել և լցնել թխվածքի վրա

Ահա և վերջ )))
Բարի ախորժակ