Բաղադրիչներ
125 գ պանիր
250 գ մարինացված սունկ
1-2 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
3 խաշած ձու
1 թարմ վարունգ
2 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Ձվերն ու պանիրը անցկացնել քերիչով, սխտորը ճզմել, համեմել աղով, սև պղպեղով, մայոնեզ ավելացնել և լավ խառնել

Վարունգը շրջանաձև կտրատել
Սնկի ոտիկները զգուշությամբ հեռացնել այնպես, որ գլխիկների հատվածում մի փոքր խորություն մնա

Վերցնել 1 ճ/գ ձվային զանգված, փոքրի գնդիկ անել, այնուհետև վարունգի վրա դնեել ու սնկի ցողունի տեսք տալ

Վերևում դնել սնկի գլխիկները
Զարդարել որևէ կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ