Բաղադրիչներ
4 ձու
200 գ խաշած հավի կրծքամիս
3 թարմ վարունգ
1 գլուխ սոխ
1 ճ/գ ալյուր
1 ճ/գ օսլա
3 ճ/գ մայոնեզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձվերը կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ, խառնել, ավելացնել ալյուր, օսլա (տեսակն ըստ ցանկության) և լավ խառնել

Նրբաբլիթների պես, մաս-մաս տապակել

Ստացված նրբաբլիթները միասին փաթաթել ռուլետի պես և կտրտել

Առանձին թավայի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը

Վարունգը երկարությամբ կտրատել

Խաշած հավի կրծքամիսը թել-թել անել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, մայոնեզ ավելացնել, համեմել աղով, սև պղպեղով

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ