Խոզի բդի համը մեծապես կախված է նրանից, թե ինչպես եք այն մարինացնում: Այս տարբերակով խոզի բուդը ստացվում է շատ համեղ

Բաղադրիչներ

6,5 կգ խոզի բուդ

6 լ ջուր (պետք է ծածկի բուդը)

8-10 ճ/գ աղ (1 լ ջրին`1,5-2 ճ/գ)

4-5 հատ դափնու տերև

1 տուփ հատիկավոր սև պղպեղ(1 լիքը բուր)

20-25 հատ բահար

5-6 հատ հիլ

Պատրաստման եղանակը

Բուդը բոլոր կողմերից ինչքան հնարավոր է խորությամբ ծակծկել, թողնել մի կողմ

Առանձին, միջին չափի կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել դափնու տերև, հիլ, բահար(օգտագործել համեմունքների մի մասը, մնացածը թողնել սառը ջրի համար ) և եռացնել: Թողնել հովանա և լցնել 6 լ սառը ջրի մեջ։ Ավելացնել մնացած համեմունքները, աղը, խառնել այնքան, որ աղը լուծվի

Բուդը դնել համեմված ջրի մեջ, թողնել սառը տեղ կամ սառնարանում` 24 ժամ (10 ժամ անց կարելի է միսը շրջել մյուս կողմի վրա, որպեսզի հավասարապես մարինացվի)

Արդեն կարելի է պատրաստել` մատուցելու համար )))

Բաղադրատոմսը՝ Բարի Ախորժակ

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում