Կոտլետների պատրաստման շատ հետաքրքիր, տարբերվող բաղադրատոմս, որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին: Աղացած մսով և պանրով կոտլետ

Բաղադրիչներ

500 գ աղացած միս

1 ձու

աղ

սև պղպեղ

չիլի պղպեղ

2 ճ/գ պաքսիմատ

կանաչ սոխ

150 գ պանիր

6 կտոր սպիտակ հաց

2 ձու

ձեթ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել ձու, սև պղպեղ, աղ, չիլի պղպեղ, պաքսիմատ, կանաչ սոխ և լավ խառնել

Պանիրը երկարությամբ կտրատել

Հացի կտորներт աղել

2 ձու կոտրել, խառնել

1 լիքը ճ/գ միս վերցնել, ափի մեջ բացել, 1 կտոր պանիր դնել և փակել

Թաթախել նախ ձվի, ապա աղացած հացի մեջ

Բոլոր կողմերից տապակել ձեթի մեջ

(եթե ցանկանում եք միսն ավելի լավ եփվի, կարող եք մոտ 20 րոպե դնել 180°С տաքացրած ջեռոցում)

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում