Աղցանը պատրաստվում է շատ արագ, պարզ բաղադրիչներով, և որ ամենակարևորն է` շատ համեղ: Աղցան «Տոնական»

Բաղադրիչներ

100 գ թարմ վարունգ

100 գ գազար

100 գ եփած ապխտած երշիկ

100 գ մարինացված եգիպտացորեն

150 գ խաշած լոբի

50 գ չորահաց

սամիթ

մաղադանոս

աղ

սև պղպեղ

մայոնեզ

Պատրաստման եղանակը

Վարունգը և երշիկը կտրատել նախ շրջանաձև, ապա` երկարությամբ: Գազարը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մարինացված եգիպտացորենը, լոբին

Ավելացնել կտրտած սամիթ, մաղադանոս, մի պտղունց աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Մատուցելուց ավելացնել չորահաց )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում