Բաղադրիչներ
300 գ խաշած հավի կրծքամիս
2 խաշած ձու
2 ատամիկ սխտոր
5 կտոր մարինացված անանաս
100 գ պանիր
3-4 ճ/գ մայոնեզ
սև և կարմիր պղպեղներ
աղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը մանր խորանարդներով կտրատել, ավելացնել 2 ճ/գ մայոնեզ, ճզմած սխտոր, սև և կարմիր պղպեղներ, մի պտղունց աղ

Լավ խառնել, լցնել մատուցվող ափսեյի մեջ և տարածել

Ավելացնել կտրատած անանաս, մայոնեզ քսել

Ձվերն անցկացնել քերիչով, համեմել պղպեղներով և մի փոքր աղով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Ավելացնել քերած պանիր

Զարդարել մայոնեզով, նռան հատիկներով և մատուցել )))

Բարի ախորժակ