Բաղադրիչներ
200 գ խաշած հավի կրծքամիս
150 գ խաշած գազար
4 խաշած ձու
2 կանաչ խնձոր
3 հատ կիվի
100-130 գ պանիր
աղ
սև և կարմիր պղպեղներ
մայոնես
սամիթ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը մանր խորանարդիկներով կտրատել համեմել աղով, պղպեղներով: Մատուցվող ափսեյի մեջ մի փոքր մայոնզ քսել, միսը եղևնու տեսքով դնել և մայոնեզ քսել

Գազարն անցկացնել քերիչով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել
Կողային հատվածներով սամիթ շարել

Ձվերն անցկացնել քերիչով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Խնձորներն անցկացնել քերիչով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Ավելացնել քերած պանիր

Կիվիները կիսալուսնաձև կտրտել և գեղեցիկ շարել աղցանի վրա

Եղևնու վերջնական տեսք ստանալու համար զարդարել մայոնեզով, եգիպտացորենով և նռան հատիկներով
Ուրախ ամանոր )))

Եվ բարի ախորժակ