Տան տղամարդիկ կլինեն գոհ և կուշտ: Վրացական խոհանոցի ամենահամեղ տաք ուտեստներից մեկը` Չաշուշիլին

Բաղադրիչներ

500 գ տավարի փափկամիս

4-5 գլուխ սոխ

2 հատ քաղցր պղպեղ

500 գ լոլիկ

1 ճ/գ տոմատի մածուկ

1 թ/գ շաքարավազ

աղ

½ թ/գ խմելի-սունելի

½ թ/գ չորացրած ռեհան

1/3 թ/գ սխտորի փոշի

½ թ/գ պապրիկա

3-4 ատամիկ սխտոր

1 հատ դափնու տերև

համեմ

Պատրաստման եղանակը

Միսը միջին հաստության, երկարությամբ կտրատել, թավայի մեջ ձեթ լցնել, միսը լցնել, խառնել, թողնել թույլ կրակի վրա 40 րոպե(եթե իր իսկ ջուրը պակասում է, մի քիչ ջուր ավելացնել )

Սոխը մանրացնել, պղպեղը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել մսին, թողնել կրակին 15-20 րոպե

Ավելացնել տոմատի մածուկ, թողնել ևս 5 րոպե

Լոլիկների վրա եռման ջուր լցնել, այնուհետև կեղևները մաքրել, իսկ լոլիկները ճզմել ու ավելացնել մսին

Ավելացնել խմելի-սունելի, չորացրած ռեհան, սխտորի փոշի, պապրիկա, սև պղպեղ, աղ, խառնել և թողնել կրակին 15 րոպե

Ավելացնել շաքարավազ, դափնու տերև, մանրացրած սխտոր, համեմ, թողնել կրակին  1 րոպե

Զարդարեք կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում