Բաղադրիչներ
Խմորի համար`
1 ձու
70 գ շաքարավազ
130 մլ կաթ
60 գ կարագ
180 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
մի պտղունց աղ և վանիլին
Միջուկի համար`
5 գ ժելատին + 30 մլ ջուր
110 գ շաքարավազ + 30 մլ ջուր
1 ճ/գ կիտրոնի հյութ
Ջնարակի համար`
100 գ 30% սերուցք
100 գ մուգ շոկոլադ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը, աղը, վանիլինը խառնել իրար, հարել
Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագ, կաթ, մի քանի վայրկյան հարել, այնուհետև ավելացնել փխրեցուցիչ և ալյուր (ավելացնել մաս-մաս), խառնել, կամ մի քանի վայրկյան հարել
Պետք է ստացվի ձգվող խմոր
Խմորը լցնել հրուշակեղենի համար նախատեսված պարկի մեջ, կամ որևէ պինդ պոլիէթիլենի, թավայի վրա սննդային թուղթ փռել և փոքրիկ շրջանակներ անել
Դնել 170°С տաքացրած ջեռոցում 10-12 րոպե։ Հանելուց հետո թողնել հովանան, այնուհետև ներքևի մասից, մի փոքր թրջել կաթով (ցանկության դեպքում)
Միջուկի համար՝ ժելատինը ջրով բացել, թողնել
Շաքարավազը և ջուրը խառնել իրար, ավելացնել կիտրոնի հյութ, դնել գազօջախին, որպեսզի շաքարավազը լուցվի ջրի մեջ
Կաթսայի մեջ ջուր լցնել, ժելատինը տեղափոխել որևէ հարմար տարայի մեջ, դնել կաթսայի վրա և հալեցնել
Շաքարավազի հեղուկն ու հալած ժելատինը խառնել իրար և հարել (մոտ 10 րոպե)
Ստացված զանգվածը տեղափոխել հրուշակեղենային պարկի, կամ պինդ պոլիէթիլենի մեջ
Բլիթներն առանձնացնել` զույգ-զույգ, մեկի վրա լցնել միջուկ, մյուսավ ծածկել, 1-2 ժամ թողնել սառնարանում
Ջնարակի համար՝ սերուցքը դնել գազօջախին, թողնել լավ տաքանա, բայց չեռա: Լցնել շոկոլադի վրա, խառնել, մինչև կստացվի միասեռ զանգված
Բլիթների մի կողմը թաթախել ջնարակի մեջ, դնել սննդային թղթի վրա, տեղափոխել սառնարան և թողնել 1 ժամ
Եվ ահա՜ պատրաստ են )))
Բարի ախորժակ