Բաղադրիչներ
250 գ ալյուր
130 գ կարագ
1 ձու
1 թ/գ փխրեցուցիչ
աղ
50 գ շաքարի փոշի
Միջուկի համար`
500 գ 5 % կաթնաշոռ
2-3 տանձ (կարելի է փոխարինել խնձորով)
150 գ նարնջի կամ ծիրանի ջեմ
նարնջի կեղևի քերուկ
2 ձվի սպիտակուց
10 գ վանիլային շաքարավազ
30-50 գ շաքարի փոշի
կաղապարի չափը` 22 սմ
Պատրաստման եղանակը
Ալյուրը, շաքարի փոշին, փխրեցուցիչը, աղը խառնել իրար
Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագ, ձեռքով խառնել, մանրացնել

Ավելացնել ձու և խմոր հունցել

Դնել պոլիէթիլենի մեջ, թողնել սառցարանում 30-35 րոպե

Միջուկի համար՝` կաթնաշոռին ավելացնել ծիրանի ջեմ, նարնջի կեղևի քերուկ, հարել, որպեսզի ստացվի միասեռ զանգված

Տանձը մաքրել, անցկացնել քերիչով և ավելացնել կաթնաշոռին

Ձվի սպիտակուցը, վանիլային շաքարավազը և շաքարի փոշին, խառնել իրար, հարիչով հարել այնքան, մինչև կստացվի փրփուրի պես զանգված

Սպիտակուցը ավելացնել կաթնաշոռային զանգվածին և լավ խառնել

Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել, սառնարանից հանել խմորը, քերիչով անցկացնել և մի մասը լցնել կաղապարի մեջ

Ավելացնել կաթնաշոռային միջուկը, այնուհետև խմորի մնացած մասը

Թխել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Թողեք լավ հովանա, և մատուցեք տաք թեյի հետ)))

Բարի ախորժակ