Բաղադրիչներ
100 գ թխվածքաբլիթ
1 ճ/գ կակաո
120 գ բանան
200 գ սերուցքային պանիր
1 ճ/գ մեղր
5-6 փոքր մանդարին
Պատրաստման եղանակը
Բանանը ճզմել (ավելի հարմար է բլենդերով հարել)
Բլիթները մանրացնել
1 ճ/գ կակաո ավելացնել, խառնել, ավելացնել հարած բանանը
Լավ խառնել, գնդի ձև տալ
Սերուցքային պանիրն ու մեղրը խառնել իրար, հարել
Թխվածքաբլիթային խմորը դնել սննդային թղթի վրա և գրտնակել
Քսել ստացված կրեմը
Մանդարինները մաքրել, ամբողջական վիճակում դասավորել և փաթաթել
Փակել սննդային թղթով, թողնել սառնարանում 2-3 ժամ
Ավելացնել լավ տրամադրություն և համտեսել )))
Բսրի ախորժակ