Բաղադրիչներ
1 հատ մարինացված վարունգ
350 գ չինական կաղամբ
30-40 գ սոխ
1 ատամիկ սխտոր
15 գ համեմ, սամիթ
150 գ խոզապուխտ
2 խաշած ձու
150-200 գ խաշած լոբի
2 ճ/գ մայոնեզ
աղ
պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, ավելացնել խաշած լոբի, կիսալուսնաձև կտրատած սոխ

Վարունգը երկարությամբ կտրատել, մի փոքր ճզմել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա և ավելացնել աղցանի մյուս բաղադրիչներին

Երկարությամբ կտրատել խոզապուխտը, ձուն և ավելացնել աղցանին

Սխտորը մանրացնել, կանաչեղենը կտրտել, ավելացնել աղցանին

Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզ, լավ խառնել
Զարդարեք որևէ կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ