Եթե սիրում եք նուրբ, թեթև և հեշտ պատրաստվող աղցան, ապա ավելացրեք այս բաղադրատոմսը ձեր ճաշացանկի մեջ: Ծովոխեցգետնի ձողիկներով և անանասով շատ համեղ աղցան

Բաղադրիչներ

200 գ ծովախեցգետնի ձողիկներ

150 գ թարմ վարունգ

3 հատ խաշած ձու

150 գ պանիր

70 գ անանաս

1 ատամիկ սխտոր

10 գ սամիթ

աղ

սև պղպեղ

մայոնեզ                                          

Պատրաստման եղանակը

Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կտրատել, ավելացնել քերած կամ մանր կտրատած սխտոր

Ավելացնել խորանարդաձև կտրատած վարունգը, ձուն, պանիրը

Անանասը մանր կտրատել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել կտրտած սամիթ, աղ, սև պղպեղ, մայոնեզ և խառնել

Աղցանը պատրաստ է մատուցվել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում