Բաղադրիչներ
2 խաշած բազուկ
2 հատ հալած պանիր
4 խաշած ձու
200 գ ծովոխեցգետնի ձողիկներ
մայոնեզ
աղ
սև պղպեղ
1-2 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Բազուկը քերիչով անցկացնել համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մանրացրած սխտոր, լավ խառնել

Աղցանի առաջին շերտը դնել բազուկը, մայոնեզ քսել

Երկրորդ շերտի համար հալած պանիրը 10-15 րոպե դնել սառցարանում, հանել, անցկացնել քերիչով, ավելացնել բազուկի վրա, համեմել սև պղպեղով, մայոնեզ քսել

Երրորդ շերտի համար քերիչով անցկացնել ձուն, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Չորրորդ շերտը համար դնել քերիչով անցկացրած ծովոխեցգետնի ձողիկները, մայոնեզ քսել, 1-2 ժամ թողնել սառնարանում

Զարդարել սամիթով և մատուցել )))

Բարի ախորժակ