Բաղադրիչներ
600 գ աղացած միս
2 սոխ
2 հատ գազար
3 հատ կարտոֆիլ
200 գ տոմատի մածուկ, կամ թարմ լոլիկի պյուրե
50 գ պաքսիմատ
2 ձու
100 մլ ջուր
աղ
սև պղպեղ
պապրիկա
ուրց
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել մանր կտրատած 1 սոխ, ձու, աղ, սև պղպեղ, պապրիկա, ուրց և լավ խառնել

Ձեռքերը թաթախել ձեթի մեջ, մսից գնդիկներ անել, բոլոր կողմերից տապակել ձեթի մեջ և հանել

Գազարը շրջանաձև կտրատել, սոխը` կիսալուսնաձև, համեմել աղով, տապակել թույլ կրակի վրա 5 րոպե

Ավելացնել միջին չափի կտրատած կարտոֆիլը, շարունակել տապակել ևս 10 րոպե

Ավելացնել լոլիկի պյուրե կամ տոմատի մածուկ, ջուր, ավելացնել ուրց, թողնել 2 րոպե

Տապակը լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել կոտլետները, դնել 220°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Զարդարել մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ