Իմացե՛ք, թե որ մրգերն են օգտակար և անհրաժեշտ մարդու օրգանիզմի համար, ինչու, և ինչպես դրանք կիրառել: Դիմադրողականության բարձրացման լավագույն միջոցը

Բաղադրությունը

5 կիտրոն

1 կոճապղպեղի արմատ

3 լայմ

1-1,5 կգ շաքարավազ

Լայմի  և կիտրոնի օգտակարությունը

Լայմն իր մեջ պարունակում 5 անգամ շատ C վիտամին, քան կիտրոնը, ֆոլաթթու, որն անհրաժեշտ է օրգանիզմի վերականգնման համար

Կիտրոնն իր հերթին պարունակում է ավելի շատ օրգանական թթուներ, ինչպես նաև C, B, PP, E խմբերի վիտամիններ: Հեռացնում է տոքսինները, արագացնում նյութափոխանակությունը

Այս 2 ցիտրուսային մրգերի համատեղ օգտագործումն ավելի լավ ազդեցություն կունենա ձեր իմունային համակարգի վրա

Կոճապղպեղի օգտակարությունը

Կոճապղպեղի արմատն անփոխարինելի է սննդային թունավորումների, սրտխառնոցի, հոգնածության դեպքում: Այն բարելավում է առողջական վիճակը, ամրացնում նյարդային համակարգը և դիմադրողականությունը, ինչպես նաև պայքարում է պաթոգեն բակտերիաների դեմ

Պատրաստման եղանակաը

Բոլոր բաղադրիչները լվանալ, կեղևների հետ միասին մսաղացով անցկացնել (կոճապղպեղի կեղևը հեռացնել)

Ավելացնել շաքարավազ և 2 ժամ թողնել

Ստացված խառնուրդը տեղափոխել ստերիլացված բանկաների մեջ, փակել կափարիչները և պահել սառնարանում

Կարևոր է, որ բոլոր մթերքները միասին (լայմ, կիտրոն, կաճապղպեղ) կազմեն 1 կգ, քանի որ շաքարավազի հարաբերակցությունը պետք է լինի 1-1,5 կգ: Սա օգնում է պահպանել խառնուրդը բնական եղանակով և երկարաժամկետ

Ինչպես օգտագործել

Կարելի է 1 թ/գ լցնել թեյի մեջ և օգտագործել։ Կարելի է օգտագործել որպես խմորեղենի միջուկ` C վիտամինը նույնիսկ ջերմային մշակումից հետո պահպանում է իր հատկությունները: Այնուամենայնիվ, ավելի լավ է այն ուտել թարմ վիճակում` օրական 2-3 թ/գ

Լինենք տեղեկացված և առողջ

Կիսվել Facebook-ում