Բաղադրիչներ
160 գ ալյուր
1 թ/գ սոդա
50 գ շաքարավազ
½ թ/գ աղ
500 մլ կաթ
2 ձու
1 ճ/գ 9% քացախաթթու
30 մլ արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Ալյուրը և սոդան խառնել իրար, թողնել մի կողմ
Առանձին տարայի մեջ լցնել շաքարավազ, աղ, կաթ, խառնել, ավելացնել 2 ձու
Խառնելով՝ քիչ-քիչ (1-ական ճ/գ) ավելացնել ալյուրը
Խառնել այնքան, մինչև գնդիկներ չլինեն: Ավելացնել քացախաթթու, խառնել, ավելացնել ձեթ, խառնել և թողնել 10 րոպե հանգստանա
Նրբաբլիթների համար նախատեսված թավան մի փոքր պատել ձեթով, 1-ական փոքր շերեփ խմոր լցնել, տարածել, տապակել 2 կողմից (30 վ)
Ահա և վերջ )))
Բարի ախորժակ