Բաղադրիչներ
1 հատ գազար
1 հավի կրծքամիս
3 ձու
3 հատ մարինացված վարունգ
150 գ պանիր
մայոնեզ
սև պղպեղ` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը համեմել սև պղպեղով, փաթաթել փայլաթիթեղի մեջ, դնել ջեռոցում (կարելի է նաև խաշել)
Գազարը մաքրել, փաթաթել փայլաթիթեղի մեջ, դնել ջեռոցում, քանի որ այս կերպ խաշելն ավելի օգտակար է և համեղ
Պատրաստ լինելուն պես հանել, միսը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել
Ձուն խաշել, առանձնացնել սպիտակուցը դեղնուցից, վարունգը մանր խորանարդիկներով կտրատել
Մատուցվող ափսեյի մեջ մի փոքր մայոնեզ լցնել, աղցանի առաջին շերտը դնել հավի միսը, մայոնեզով պատել
Երկրորդ շերտը դնել վարունգը, մայոնեզ քսել
Երորդ շերտը դնել գազարը, մայոնեզ քսել
Պանիրը և ձվի դեղնուցն անցկացնել մանր քերիչով, խառնել իրար և լցնել աղցանի վրա, և ստացված աղցանն ամբողջությամբ պատել մայոնեզով
Ձվի սպատուկուցը քերիչով անցկացնել և ստացված քերուկով պատել ամբողջ աղցանը
Կարող եք զարդարել նռան հատիկներով և սամիթով, որոնք աղցանին տոնական շունչ կհաղորդեն )))
Բարի աղորժակ