Բաղադրիչներ
Խմորի համար`
280-300 գ խմոր
180 մլ ջուր
1 ճ/գ ձեթ
½ ճ/գ մեղր կամ շաքարավազ
¼ թ/գ աղ
4 գ խմորիչ
(Նախատեսված է 3 չափաբաժնի համար)
Միջուկի համար`
3 ճ/գ սոուս`տոմատի մածուկ, 0,5 թ/գ աղ, սխորի փոշի, չորացրած ռեհան
100-150 գ պանիր
150-170 գ խոզապուխտ (կարելի փոխարինել հավի մսով, երշիկով)
½ սոխ
½ քաղցր պղպեղ
եգիպտացորեն
ձիթապտուղ
Պատրաստման եղանակը
Տաք ջրի մեջ լցնել խմորիչը, ավելացնել մեղր կամ շաքարավազ, աղ, ձեթ և լավ խառնել
Քիչ-քիչ ավելացնել ալյուր, խառնել և խմոր հունցել
Խոր տարայի ներսը պատել ձեթով, խմորը դնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 1 ժամ թողնել տաք տեղ
Սոուսի համար վերցնել տոմատի մածուկը, աղը, սխտորի փոշին, չոր ռեհանը, խառնել իրար, դնել թույլ կրակին և թողնել 15-20 րոպե
Միջուկի համար խորանարդաձև կտրատել խոզապուխտը, երկարությամբ կտրատել պանիրը` եթե այն Մոցառելա տեսակի է, այլ տեսակի դեպքում՝ քերիչով անցկացնել, կիսալուսնաձև կտրատել սոխը, քաղցր պղպեղը, առանձնացնել մոտ 3 ճ/գ եգիպտացորեն
Խմորը կիսել հավասար մասերի, գնդեր անել, ծածկել և թողնել 15 րոպե, որից հետո յուրաքանչյուր գունդը բացել, գրտնակել, դնել մեկ ճ/գ սոուս, տարածել
Շրջանակի մի հատվածում շարել միջուկի համար առանձնացված մթերքները
Խմորի մյուս հատվածով ծածկել, եզրերն ամրացնել
Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, շարել պիցցաները, ծածկել և թողնել 15 րոպե
Դնել 230°C տաքացրած ջեռոցում 15-18 րոպե
Եվ ահա կարելի է համտեսել )))
Բարի ախորժակ