Բաղադրիչներ
450 գ կարմիր լոբի
100 գ բլխուր
250 գ սոխ
70 գ ընկույզ
3 ատամիկ սխտոր
2 ճ/գ տոմատի մածուկ
1 ճ/գ աջիկա
1 թ/գ աղացած չաման
1ճ/գ աղացած համեմ
½ թ/գ չորացրած ուրց
1 թ/գ չորացրած ռեհան
1 ճ/գ քաղցր պապրիկա
թարմ համեմ` ըստ ճաշակի
2,5 լ ջուր
3 ճ/գ ձեթ
½ թ/գ սև պղպեղ
2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ լցնել լոբին, ջուր ավելացնել և թողնել 10-12 ժամ
Ջուրը թափել, լոբին լվանալ, 2,5 լ ջուր լցնել և դնել թույլ կրակին 1 ժամ
Թավայի մեջ ձեթ լցնել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը, թույլ կրակի վրա տապակել 6-7 րոպե, այնուհետև ավելացնոլ տոմատի մածուկը, թողնել 1 րոպե, ավելացնել ճզմած սխտորը, աջիկան և համեմել (չաման, համեմ, ռեհան, ուրց, սև պղպեղ), թողնել 1 րոպե
Լոբին տրորել (ոչ ամբողջությամբ) իր իսկ ջրի մեջ, ավելացնել բլխուրը, տապակը, համեմել (աղ, պապրիկա), թողնել մինչև եռա, փակել կափարիչը և ևս 30 րոպե թողնել թույլ կրակին
Ավելացնել մանրացրած ընկույզ, թողնել կրակին 2 րոպե
Զարդարեք թարմ համեմով, և համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ