Կաթով և սնկով պարզ, յուրօրինակ ու համեղ սոուս, որը կարելի է համադրել ամենատարբեր ճաշատեսակների հետ

Բաղադրիչներ

100 գ կարագ

2 սոխ

աղ

1 դափնու տերև

3 ճ/գ ալյուր

300 գ շամպինյոն

300 մլ ջուր

200 մլ կաթ

սև պղպեղ` ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել կարագը, խորանարդաձև կտրատած սոխը, տապակել և անընդհատ խառնել, որպեսզի չկպչի

Շամպինյոնը կտրատել, ավելացնել սոխին, թույլ կրակի վրա 10 րոպե անընդհատ խառնելով տապակել

Լցնել ջուրը, ավելացնել դափնու տերևը և հասցնել եռման աստիճանի

Առանձին տարայի մեջ շատ քիչ ջուր լցնել, ավելացնել ալյուրը, խառնել մինչև գնդիկներ չլինեն և կաթի հետ ավելացնել տապակին

Եփել մինչև զանգվածը կթանձրանա, այնուհետև համեմել աղով և սև պղպեղով

Սոուսը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում