Շատ թեթև ու համեղ աղցան «Կուշտ Փեսա», որը կհամալրի ձեր սիրելիների շարքը:

Բաղադրիչներ

150 գ մարինացված սունկ

3 հատ մարինացված վարունգ

հավի բուդ կամ կրծքամիս

2 ձու

100 գ պանիր

մայոնեզ

աղ

պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի միսը խաշել աղաջրի մեջ, միջին չափով կտրատել

Սունկը և վարունգը կիսալուսնաձև կտրատել

Ձուն խաշել և մանրացնել, պանիրը քերիչով անցկացնել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզ, համեմել աղով, պղպեղով և լավ խառնել

Կարող եք զարդարել համեմով և կանաչ ձիթապտղով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում