Բաղադրությունը
1 կգ սմբուկ
600 գ լոլիկ
2 գլուխ սոխ
5 հատ լավաշ
200 գ պանիր
3 հատ հալած պանիր
1 ճ/գ թթվասեր
աղ
սև պղպեղ
ձեթ
Պատրաստման եղանակը
Սմբուկը կտրատել, աղ ցանել և թողնել մի քանի րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով

Լոլիկը և սոխը կտրատել խորանարդիկներով

Սոխը տապակել, ոսկեգույն երանգ ստանալուց հետո ավելացնել սմբուկը, տապակել ևս մի քանի րոպե

Ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը, խառնել և տապակել ևս 10-15 րոպե

Սոուսը պատրաստելու համար հալած պանիրը կտրատել և ճզմել

Աելացնել թթվասերը, խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված, համեմել սև պղպեղով

Ջեռոց տեղափոխելու համար վերցնել համապատասխան տարա, մի քիչ ձեթ քսել և լավաշը փռել

Առաջին շերտը լցնել տապակած բանջարեղենը, երկրորդը` սոուսը, կրկին լավաշը և այսպես շարունակ ( ստացվում է մոտ 4 շերտ)

Վերջին շերտը պետք է լինի լավաշը, որի վրա անհրաժեշտ է լցնել քերած պանիր

Տեղափոխել 180° տաքացրած ջեռոցում և թողնել 25-30 րոպե

Ահա և վերջ՝ պատրաստ է

Բարի ախորժակ