Բաղադրիչներ
1 սմբուկ
աղ
3 ճ/գ եգիպտացորենի օսլա
2-3 ատամիկ սխտոր
150 գ չերրի լոլիկ
ռուկոլա կամ հազար
պանիր բուրրատա
2 ճ/գ քաղցր և թթու սոուս
1 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Սմբուկը միջին մեծությամբ կտրատել, համեմել աղով, թողնել 10 րոպե
Ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել և 2 կողմից տապակել
Մատուցվող ափսեի մեջ ռուկոլա դնել, շարել տապակած սմբուկները
Ավելացնել չերրի լոլիկները, կենտրոնում դնել բուրատտա պանիրը
Թթու և քաղցր սոուսին ավելացնել սոյայի սոուս, ձեթ, լավ խառնել և ավելացնել աղցանին
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ