7 րոպե, և պատրաստ է այս գեղեցիկ, նրբահամ աղցանը, որը կոչվում է « 2 նրբագեղ տիկնայք »

Բաղադրիչներ

1 սմբուկ

աղ

3 ճ/գ եգիպտացորենի օսլա

2-3 ատամիկ սխտոր

150 գ չերրի լոլիկ

ռուկոլա կամ հազար

պանիր բուրրատա

2 ճ/գ քաղցր և թթու սոուս

1 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Սմբուկը միջին մեծությամբ կտրատել, համեմել աղով, թողնել 10 րոպե

Ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել և 2 կողմից տապակել

Մատուցվող ափսեի մեջ ռուկոլա դնել, շարել տապակած սմբուկները

Ավելացնել չերրի լոլիկները, կենտրոնում դնել բուրատտա պանիրը

Թթու և քաղցր սոուսին ավելացնել սոյայի սոուս, ձեթ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում