Համեղ և գույներով հարուստ աղցան

Բաղադրությունը

  • 550-600 գ սմբուկ,
  • 1-2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 2 հատ լոլիկ,
  • 300 գ բուլղարական պղպղեղ,
  • 0.5 հատ կարմիր սոխ,
  • 2 ատամիկ սխտոր,
  • կանաչի՝ ըստ ճաշակի :

Համեմունք (Սոուս)

  • 2 ճաշի գդալ ձեթ,
  • 1.5 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
  • 1 թեյի գդալ շաքարավազ,
  • աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի,
  • 0.5 թեյի գդալ օրեգանո:

Պատրաստման եղանակը

Սմբուկները մաքրել, միջին խորանարդիկների կտրատել, լցնել ամանի մեջ, աղ անել, խառնել և թողնել մոտ 15 րոպե: Այդպես սմբուկը իր հեղուկը դուրս կտա: Դրանից հետո ձեռքով ճզմել (քամել) սմբուկի կտրոները և լցնել մեկ այլ ամանի մեջ:

Թավան տաքացնել, սմբուկի վրա մի փոքր ձեթ լցնել և մաս-մաս տապակել մոտ 4 րոպե: Տապակված սմբուկը թողնել, որ հովանա:

Բուլղարական պղպեղը (գունավոր), լոլիկը, սոխը կտրատել, իսկ սխտորը ճզմել կամ կտրատել և ավելացնել սմբուկի վրա: Ավելացնել նաև ցանկացած տեսակի կտրատված կանաչի:

Սոուսի պատրաստման համար ամանի մեջ լցնել ձեթ, կիտրոնի հյութ, մի փոքր աղ, սև պղպեղ, շաքարավազ, օրեգանո և լավ խառնել:

Սոուսը լցնել աղցանի վրա, խառնել և գոնե 30 րոպե թողնել, որ մարինացվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում