5 սովորություններ, որոնք վատ են անդրադառնում ձեր առողջության և ինքնազգացողության վրա

Շատերը գիտեն, որ լավ ինքնազգացողության համար անհրաժեշտ է առավոտյան վարժություններ անել կամ վազել, ինչպես նաև լավ նախաճաշել: Մեզանից շատերը բավարարվում են մեկ բաժակ թեյով կամ սուրճով:

Եկեք հասկանանք, թե ի վերջո ինչպիսի՞ սովորություններն են վնասում մեզ և ինչու:

  1. Չնախաճաշել
  2. Խմել սուրճ` դատարկ ստամոքսին
  3. Արթնանալուց անմիջապես հետո վերցնել բջջային հեռախոսը
  4. Պատրաստվել մթության մեջ
  5. Առավոտյան չմարզվել
  • Չնախաճաշել – Սա ամենատարածված սխալն է:  Շատ հաճախ, շտապելուց մարդիկ չեն նախաճաշում կամ «ոտքի վրա» ինչ-որ բան են ուտում: Սա ոչ միայն ինքնազգացողության այլև քաշի ավելացման վրա է ազդում: Գիտնականներն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր առավոտյան լիարժեք նախաճաշում են, օրվա ընթացքում 2 անգամ ավելի շատ կալորիա են այրում, քան նրանք, ովքեր հրաժարվում են նախաճաշից: Ինչի՞ կարող է հանգեցնել չնախաճաշելը: Նախ առաջացնում է ընդհանուր թուլություն: Այսինքն քնից հետո օրգանիզմը դեռևս բավարար քանակությամբ սննդանյութեր չի ստացել, իսկ ակտիվությունն արդեն ընթանում է: Հետևաբար, օրգանիզմը չունի բավարար ռեսուրսներ կենսուրախ զգալու համար: Ինչպես նաև կարող է ազդել նյութափախանակության վրա, և արդյունքում կկանգնեք նիհարելու ցանկության առջև: Հարկ է հաշվի առնել նաև այն, որ չնախաճաշող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների հավանականությունն ավելի մեծ է, քանի որ խախտվում է նյութափոխանակության գործընթացը, արյան հոսքը դանդաղում է , ինչի արդյունքում թրոմբոցիտները կարող են կպնել իրար` առաջացնելով արյան մակարդուկներ։
  • Խմել սուրճ` դատարկ ստամոքսին – Առավոտյան օրգանիզմն արտազատում է սթրեսի հորմոն` կորտիզոլ, իսկ կոֆեինը մեծացնում է դրա պարունակությունը: Սա կարող է օրգանիզմում առաջացնել բորբոքումներ և սրտանոթային հիվանդություններ: Շատ ավելի օգտակար կլինի առավոտյան արթնանալուն պես 1 բաժակ տաք ջուր խմել, նախաճաշել, ապա վայելել սուրճը:
  • Մեզանից շատերը աչքերը բացելուն պես անմիջապես վերցնում են հեռախոսը` մեկ ակնթարթ աչքի անցկացնելու սոցիալաական ցանցերի թարմացումը, ստուգելւ փոստը և այլն: Իրականում այս գործողությունն առավոտյան կարող է հանգեցնել մոտիվացիայի կորստի և տրամադրության վատթարացման: Նախընտրելի է այս գործողություններին անցնել նախաճաշից հետո:
  • Առավոտյան մթության մեջ ինչ-որ տեղ հավաքվելու սովորությունը թույլ չի տալիս օրգանիզմին արթնանալ և վերակազմավորվել գիշերից – ցերեկ: Հետևաբար , հավաքվելով մթության մոջ` կունենաք քնկոտ և հոգնած տեսք: Այնպես որ միացրեք սենյակի լույսը, բացեք պատուհանը, շնչեք թարմ օդն ու դրեք դրական օրվա սկիզբը:
  • Առավոտյան վարժություններ անելն աշխուժացնում և թույլ է տալիս լիարժեք արթնանալ, օրը սկսել նոր ուժով ու եռանդով: Եթե արթնանալուց անմիջապես հետո սկսեք պատրաստվել աշխատանքին, առանց մի փոքր մարմինը տաքացնելու, ապա մեծ է հավանականությունը, որ դուք առավոտյան հոգնածություն կզգաք:

Այսպիսով` օրվա ընթացքում եռանդ զգալու համար կարևոր է նախաճաշելը, մի քանի անգամ զարթուցիչը չլարելը` ամեն օր արթնանալով նույն ժամին, օրգանիզմը կվարժվի այդ գրաֆիկին և որոշ ժամանակ անց, նույնիսկ առանց զարթուզիչի կարթնանաք ձեր ցանկալի ժամին: Չանտեսելով վարժություննրը` օրը կսկսեք մեծ եռանդով և կունենաք աշխույժ տրամադրություն ողջ օրվա ընթացքում:

Լինենք առողջ և տեղեկացված )))

Կիսվել Facebook-ում