Բաղադրիչներ
1 թարմ վարունգ
50 գ պանիր
100 գ չորահաց
սամիթ
2 ճ/գ մայոնեզ
1 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
200 գ խաշած լոբի
Պատրաստման եղանակը
Հացը խորանարդաձև կտրատել, լցնել պակետի մեջ, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 1 թ/գ ձեթ (համեմունքներն ըստ ցանկության կարելի է ավելացնել), ծածկել և լավ թափահարել
Դնել 150°С տաքացրած ջեռոցում 5 րոպե
Վարունգն ու պանիրը խորանարդաձև կտրատել, ավելացնել լոբին, մանրացրած սամիթը
Մայոնզին ավելացնել ճզմած սխտոր, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Մատուցելիս ավելացրեք չորահացերը )))
Բարի ախորժակ