Բաղադրությունը
- Խմոր
3 հատ ձու,
5.5 ճաշի գդալ շաքարավազ,
2 թեյի գդալ վանիլին,
7 ճաշի գդալ կաթ,
30 գ կարագ,
5.5 ճաշի գդալ ալյուր,
1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա,
2 ճաշի գդալ կակաո,
1.5 թեյի գդալ փխրեցուցիչ,
1 պտղունց աղ:
- Կրեմ
400 գ կաթ,
150 գ կամ 6 ճաշի գդալ շաքարավազ,
3 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա (կամ կարտոֆիլի),
1 հատ ձու,
100 գ շոկոլադ (50%),
100 գ կարագ:
- Օշարակ (խմորը թրջելու համար)
115 գ ջուր,
3 ճաշի գդալ շաքարավազ,
2 ճաշի գդալ կոնյակ (ըստ ցանկության):
Պատրաստման եղանակը
Հարել ձուն և շաքարավազը՝ աստիճանաբար հարիչի արագությունը մեծացնելով: Զանգվածը հարել այնքան ժամանակ, մինչև կփրփրի և կսպիտակի:
Մեկ այլ ամանի մեջ լցնել ալյուրը, ավելացնել օսլան, փխրեցուցիչը, աղը, կակաոն և խառնել, այնուհետև մաղով անցկացնել և ավելալացնել հարված ձվով զանգվածի վրա, հարել:
Թավայի մեջ լցնել կարագը և կաթը, եռացնել, 2 մասով ավելացնել խմորի մեջ և խառնել:
Ձևամանի հատակը յուղաթղթով ծածկել (19-20 սմ), խմորը լցնել մեջը:
Թխել նախապես տաքացված ջեռոցում 30-35 րոպե 180-190 ջերմաստիճանում: Պատրաստ լինելուց հետո ջեռոցի դուռը բացել, և տորթը ևս 10 րոպե թողնել ջեռոցում, իսկ հետո հանել և թողնել, որ հովանա:
Պետք է պատրաստել 2 կրեմ:
1-ին կրեմը պատրաստելու համար թավայի մեջ խառնել ձուն և շաքարավազը, ավելացնել եգիպտացորենի օսլան և շարունակել խառնել: Այնուհետև ավելացնել կաթի մի մասը և կրկին խառնել, մինչև միասեռ զանգված կստացվի: Դրանից հետո ավելացնել մնացած կաթը, խառնել և դնել թույլ կրակին: Եփվելու ընթացքում անընդհատ ինտենսիվորեն խառնել (հենց զանգվածը սկսի եռալ, ուրեմն կրեմը պատրաստ է):
Կրեմը լցնել ամանի մեջ, ծածկել սննդային տոպրակով և թողնել, որպեսզի սենյակային ջերմաստիճանի գա:
Օշարակը պատրաստելու համար ջուրը և շաքարավազը խառնել և դնել կրակին, եռացնել: Եռալուց հետո կրակը թուլացնել և ևս 3 րոպե թողնել, որ եփվի: Օշարակը թողնել, որ հովանա, հետո ավելացնել կոնյակը և խառնել:
2-րդ կրեմի համար նախատեսված շոկոլադը ջրային գոլորշու վրա հալեցնել, թողնել, որ հովանա, այդ ընթացքում հարել կարագը: Կարագը հարելուց հետո դրա մեջ ավելացնել, շոկոլադը և հարել:
1-ին կրեմը հովանալուց հետո հարել և դրանից 2 գդալ ավելացնել 2-րդ կրեմի մեջ, այդպես շարունակել, մինչև 1-ին կրեմը կվերջանա:
Տորթի ուռուցիկ մասը կտրել և փշրել վերջում տորթը ձևավորելու համար: Տորտի մնացած մասը բաժանել 2 հավասար մասերի: Յուրքանչյուր շերտ օշարակով թրջել, հետո հաստ շերտով քսել կրեմը և ձևավորել փշրանքներով, իսկ վրան կակաո շաղ տալ: Մի քանի ժամ թողնել, որ կրեմը և օշարակը ներծծվեն և վայելել տորթը:
Բարի ախորժակ