4 մթերք, որոնք կօգնեն ամրապնդել իմունիտետը

Բնականաբար ավելի նախընտրելի է օրգանիզմին անհրաժեշտ օգտակար նյութերը յուրացնել մթերքների, քան վիտամինային հավելումների միջոցով:

Նշենք մի քանի մթերքներ, որոնց միջոցով մեր իմունիտետն ավելի կամրապնդվի:

1. Սխտոր

Սխտորը պարունակում է ալիցին բաղադրիչը, որն ունի ուժեղ հակաբակտերիալ ազդեղություն: Սակայն այս բաղադրիչը կորցնում է իր հատկությունը բարձր ջերմաստիճանում գտնվելու արդյունքում, ուստի ավելի լավ է սխտորը կտրատված կամ ճզմված վիճակով ավելացնել արդեն իսկ պատրաստ կերակուրի մեջ:

2. Բրոկկոլի

Այն իր մեջ պարունակում է սուլֆորաֆոն կոչվող բաղադրիչը, որը ևս հակաբակտերիալ ազդեցություն ունի:

3. Մեղր

Օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և հաղթահարել սթրեսը: Ցուրտ եղանակին հատկապես գոնե օրվա ընթացքում հարկավոր է մեկ ճաշի գդալ մեղր ուտել: Ազդեցությունն ուժեղացնելու համար կարող եք այն օգտագործել ընկույզի հետ միասին

4. Խնձոր

Լավացնում է աղիքային միկրոֆլորան: Եվ, ինչպես գիտենք, առողջ աղիքային միկրոֆլորան առողջ իմունիտետի գրավականներից է:

Կիսվել Facebook-ում