Բաղադրությունը
- 400 գ կաթնաշոռ,
- 200 գ կարագ,
- 300 գ ալյուր,
- 10 գ կամ մեկ տուփ փխրեցուցիչ,
- 7-8 ճաշի գդալ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Հալեցնել կարագը և լցնել կաթնաշոռի վրա, խառնել, իսկ հետո ճզմել:
200գ ալյուրը մաղով անցկացնել, ավելացնել զանգվածի վրա: Այնուհետև ավելացնել փխրեցուցիչը և լավ խառնել, իսկ երբ պնդանա, ձեռքերով տրորել, ավելացնել ալյուր մնացած մասը՝ 100 գ, և շարունակել լավ տրորել խմորը:
Խմորը բաժանել 2 մասի, ծածկել սննդային տոպրակով և մոտ 30 րոպե դնել սառնարանում:
Առանձին ամանի մեջ լցնել շաքարավազը: Խմորը գրդնակել (հաստությունը 2-3 մմ), բաժակով շրջաններ կտրել:
Յուրաքանչյուր շրջանը թաթախել շաքարավազի մեջ, մեջտեղից ծալել, հետո կրկին շաքարավազի մեջ թաթախել, կրկին մեջտեղից ծալել ու ևս մեկ անգամ թաթախել շաքարավազի մեջ:
Թավայի հատակին յուղաթուղթ փռել, և վրան շարել բլիթները:
Թխել 15 րոպե 210 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ