Ելակով տորթ

Բաղադրիչներ
Խմոր
- 4 հատ ձու
- 200 գր ալյուր
- 150 գր շաքարավազ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 պտղունց աղ
- վանիլին
Կրեմ
- 500 մլ սերուցք
- 3 ճաշի գդալ շաքարի փոշի
- 250 գր ելակ
- 150 մլ ելակի յոգուրտ
Օշարակ
- 100 գր շաքարավազ
- 100 մլ ջուր
Պատրաստման եղանակը
- Ձուն և մեկ պտղունց աղը հարել, մինչև որ փրփրի, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, վանիլինը և հարել 3–4 րոպե:

- Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ: Աստիճանաբար ավելացնել խառնուրդին և սիլիկոնե գդալով խառնել, մինչև որ դառնա համասեռ զանգված:

- Ձևամանը ծածկել յուղաթերթով, և լցնել խմորը: Եփել ջեռոցում 35–40 րոպե 170C ջերմաստիճանում:

- Օշարակի համար գոլորշու վրա 100մլ ջրում լուծել շաքարավազը: (կարելի է օգտագործել այլ օշարակ)
- Կրեմի համար հարել սերուցքը, ավելացնել շաքարի փոշին և հարել, մինչև որ դառնա փրփրուն զանգված: Ավելացնել ելակի յոգուրտը և լավ խառնել:

- Ստացված կրեմից մի փոքր առանձնացնել: Ելակը կտրատել և խառնել մնացած կրեմին:

- Բիսկվիթը կիսել, և միջից մի փոքր փափուկ մաս հանել (ձևավորման համար):
- Յուրաքանչյուր շերտը թրջել օշարակով, և շերտերի արանքում քսել ելակով կրեմը:

- Տորթի վրա քսել առանձված կրեմը, լցնել խմորի փշրանքները և դնել սառնարանում մի քանի ժամ:

- Կարելի է զարդարել մի քանի ելակներով:

