Կաղամբով կարկանդակներ. անուշահամ, փափլիկ և հագեցնող:

Կաղամբով կարկանդակ

Բաղադրիչներ

Խմոր

  • 450 գր ալյուր
  • 7 գր չոր խմորիչ
  • աղ

Միջուկ

  • 1 կգ կաղամբ
  • 1 հատ սոխ
  • բուսական յուղ
  • 0.5 թեյի գդալ չորացրած անանուխ
  • կանաչի  (ըստ ճաշակի)
  • կարմիր պղպեղ
  • սև պղպեղ
  • աղ

Լրացուցիչ

  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ

Պատրաստման եղանակը

1 Ալյուրը մաղել, ավելացնել խմորիչ, աղ և 1 բաժակ ջուր: Հունցել խմորը, փակել սննդային տոպրակով և դնել որևէ տաք վայրում մոտ 40 րոպե:
2 Միջուկի համար երկարավուն կտրատել կաղամբը: Սոխը մանր կտրատել և տապակել մի քանի րոպե:
3 Ավելացնել աղ, սև ու կարմիր պղպեղներ, չորացրած անանուխ և կտրատված կաղամբը:
4 Տապակել փակ կափարիչով, պարբերաբար խառնելով, մինչև կաղամբի լրիվ եփվելը: Կարելի է ավելացնել նաև տոմատի մածուկ:
5 Խմորից մի մաս առանձնացնել, գնդել, այնուհետև բարակ գրդնակել: Մեջտեղում լցնել միջուկը և խմորի ծայրերը իրար միացնելով ամուր փակել կարկանդակը:
6 Տապակել մեծ քանակությամբ բուսական յուղի մեջ:
Կիսվել Facebook-ում