Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հյութալի և համեղ ամառային կոտլետներ

Ամառային կոտլետ
45 минуты

Բաղադրիչներ

  • 600 գրամ հավի փափկամիս
  • 300 գրամ տավարի միս
  • 350–400 գրամ դդմիկ
  • 1–2 գրամ սոխ (1 հատ մեծ կամ 2 հատ փոքր)
  • 1 հատ գազար (ոչ մեծ)
  • 150 գրամ կարտոֆիլ
  • 4–5 կտոր սպիտակ հաց
  • 50 մլ կաթ
  • 1 հատ ձու
  • 2–3 ատամիկ սխտոր
  • 2–3 կտոր կարագ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  •  Աղալ (միջին չափի անցքերով ) 300 գրամ հավի փափկամիսը, տավարի միսը, դդմիկը, սոխը, գազարը և կարտոֆիլը:
  • Հացը թրջել կաթով, քամել և աղալ:
  • Մնացած 300 գրամ հավի փափկամիսը մանր կտրատել և ավելացնել աղացած բաղադրիչներին:
  • Ավելացնել ձուն, աղն ու սև պղպեղը, ճզմել սխտորը, և ամբողջը լավ խառնել: (զանգվածը պետք է ստացվի ավելի ջրալի, քան այլ կոտլետների համար նախատեսված աղացած զանգվածը, բայց եթե չափից շատ ջրալի է, ապա կարելի է մի քանի կտոր չոր հաց անցկացնել քերիչով և ավելացնել խառնուրդին)
  • Խոնավ ձեռքերով ձևավորել կոտլետները և տապակել երկու կողմից (պարտադիր չէ, որ կոտլետները ամբողջովին եփվեն):
  • Ջեռոցը տաքացնել մինչև 200 ֯C: Կոտլետները տեղափոխել խորը  տարայի մեջ (ջերմակայուն), ավելացնել մի փոքր ջուր և մի քանի կտոր կարագ, փակել կափարիչով կամ փայլաթիթեղով և դնել ջեռոցը (մոտ 20 րոպե):