Թխվածք

Փափուկ և ախորժելի թխվածք՝ հագեցնող միջուկով:
Բաղադրիչներ
- 1 կապ կանաչ սոխ
- 200 գ հավի խաշած կրծքամիս
- 3 հատ ձու
- 150 գ թթվասեր
- 140 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1/2 թեյի գդալ սոդա
- աղ
- պանիր (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը մանր խորանարդիկներով կտրատել:
- Սոխը մանր կտրատել:

- Ձուն հարիչով հարել, ավելացնել մի փոքր աղ:
- Ավելացնել թթվասերը, և հարել:

- Ավելացնել սոդան, և ձեռքով խառնել:
- Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, և խառնել:

- Խմորին ավելացնել հավի կրծքամիսը և սոխը:
- Տարայի մեջ քսել կարագ, և վրան ցանել ալյուր:
- Խմորը լցնել տարայի մեջ, և թխել 180°C ջեռոցում 30-35 րոպե:



Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
