Բաղադրատոմսեր Թխվածքներ

Նուրբ և բերանում հալչող ելակով տորթ

Ելակով տորթ
1 час 10 минуты

Բաղադրիչներ

Խմոր

  • 100 գ ալյուր
  • 100 գ օսլա
  • 200 գ շաքարավազ
  • 6 հատ ձու
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • վանիլին

Կրեմ

  • 1 լ թթվասեր
  • 200 գ շաքարի փոշի

Լրացուցիչ

  • 0.5 կգ ելակ

Պատրաստման եղանակը

  • Ձվի սպիտակուցը և դեղնուցն առանձնացնել: Սպիտակուցը լավ հարել:
  • Սպիտակուցի մեջ աստիճանաբար ավելացնել շաքարավազը՝ զուգահեռաբար հարելով:
  • Այնուհետև հատ առ հատ ավելացնել դեղնուցը, բայց շարունակել հարել:
  • Ալյուրը, փխրեցուցիչը, օսլան խառնել և մաղով անցկացնել: Այս ամենը և վանիլինը լցնել ձվով զանգվածի մեջ և զգուշությամբ գդալով խառնել:
  • Խմորը լցնել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ (22սմ):
  • Թխել 30-40 րոպե 180 ջերմաստիճանում:
  • Կրեմը պատրաստելու համար հարել բարձր յուղայնությամբ թթվասերը և շաքարի փոշին:
  • Թխված խմորը թողնել, որ սառչի, այնուհետև կտրել վերևի հատվածը կափարիչի պես:
  • Շերտի միջից հանել փափուկ խմորոտ մասը:
  • Խոռոչի մեջ հերթականությամբ լցնել կրեմը, կտրատված ելակը, կրկին կրեմը, միջից առանձնացված փափուկ խմորը և կրկնել:
  • Տորթը ծածկել «կափարիչով», ամբողջությամբ ծածկել կրեմով և ձևավորել ելակով:
  • Տորթը 2-3 ժամ թողնել սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի: