Բավական է պատրաստեք 1 անգամ և այն կդառնա ձեր ընատենկան ուտեստը։ Հավի բդիկները՝ բրնձով և բանջարեղենով

Բաղադրիչներ

1,5 կգ հավի բուդ

1 ճ/գ կիտրոնի հյութ

1 ճ/գ քացախ

2 թ/գ աղ, կարմիր քաղցր պղպեղ

1/2 թ/գ սև պղպեղ, համեմի աղացած սերմ, քրքում

4 ճ/գ ձեթ

1 դեղին պղպեղ

2 գազար

2 լոլիկ

2 գլուխ սոխ

400 գ բրինձ

120 գ մարինացված ոլոռ

2 դափնու տերև

2 ատամիկ սխտոր

4 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Հավի բդիկներին ավելացնել կիտրոնի հյութ, քացախ, աղ, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, քրքում, լավ խառնել և թողնել 30 րոպե

Տապակել 2 կողմից՝ 4-ական րոպե

Բրինձը լցնել կաղապարի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, լոլիկ, շրջանաձև կտրատած գազար, խորանարդաձև կտրատած պղպեղ, ոլոռ, 1 թ/գ աղ, կարմիր քաղցր պղպեղ, 1/2 սև պղպեղ, 2 դափնու տերև, ճզմած սխտոր և լավ խառնել

Ավելացնել ջուր, տապակած միսը, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 70-75 րոպե

Հանել փայլաթիթեղն ու ևս 10-15 րոպե թողնել ջեռոցում։ Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում