Այս նախուտեստն իր գունեղությամբ և գեղեցկությամբ առաջի՛նը կգրավի ձեր հյուրերի ուշադրությունն ու հետաքրքրությունը

Բաղադրիչներ

2 խաշած ձու

90 գ հալած պանիր

աամիթ

մայոնեզ

աղ

պղպեղ

1-2 ատամիկ սխտոր

խոզապուխտ

հազար

ապխտած պանիր

լոլիկ չերրի

Պատրաստման եղանակը

Ձուն, հալած պանիրը անցկացնել քերիչով, սամիթը մանրացնել

Խառնել իրար, ավելացնել մայոնեզ, համեմել աղով, սև պղպեղով, սխտոր ճզմել

Մեկական շերտ խոզապուխտ դնել, հազարի տերև

Լցնել մեկական թ/գ միջուկ

Փաթաթել և 2 կողմից կապել ապխտած պանրի թելով

Կենտրոնական մասից կիսել

Լոլիկները կիսել, դնել արդեն պատրաստ նախուտեստների վրա

Համեմեք ժպիտով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում