Բաղադրությունը
50 գր կարագ,
50 գրամ սև շոկոլադ,
20 մլ կաթ,
5 ձու (4-ը` խմորի մեջ, 1-ը` կրեմի),
1.5 բաժակ շաքարավազ (1 բաժակ խմորի մեջ, 0.5 բաժակ՝ կրեմի, 1 ճաշի գդալ էլ տորթը թրջելու համար),
1 բաժակ ցորենի ալյուր – 1 բաժակ (2 ճաշի գդալ էլ կրեմի համար),
3 ճաշի գդալ ձեթ,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
0.25 թեյի գդալ աղ,
2 պտղունց վանիլին,
0,5 բաժակ տաք ջուր:
Պատրաստման եղանակը
Խմորըտ պատրաստելու համար ձուն, շաքարավազը և աղը հարել:
Այնուհետև ավելացնել ալյուր, 1 պտղունց վանիլին և փխրեցուցիչ և լավ խառնել գդալով:
Խմորը լցնել ձևամանի մեջ և թխել 180 ջերմաստիճանում 30 րոպե: Պատրաստի խմորը սառեցնել, իսկ հետո բաժանել 2 շերտի:
Տորթը թրջելու համար ջուրը և շաքարավազը խառնել, քսել շերտերի վրա:
Կրեմի պատրաստան համար ձուն, շաքարավազը և վանիլինը հարել, լցնել ալյուրը, մաս-մաս ավելացնել կաթը՝ անընդհատ խառնելով, հետո դնել կրակին:
Կրեմը եփել այնքան, մինչև կպնդանա, բայց անընդհատ շարունակել խառնել: Վերջում ավելացնել կարագը:
Ջնարակը պատրաստելու համար ջրային գոլորշու վրա հալեցնել շոկոլադը և կարագը:
Շերտերին քսել կրեմը, և վերջում տորթը պատել ջնարակով:
Պատրաստի տորթը մոտ 4-6 ժամ թողնել սառնարանում:
Բարի ախորժակ