10 րոպե՞ ունեք աղցան պատրաստելու համար, հոգ չէ, ահա՛ ամենապարզ, մատչելի, բայց և շա՜տ սիրելի աղցաններից մեկը։ Մարինացված եգիպտացորենով աղցան

Բաղադրիչներ

200 գ հավի խաշած կրծքամիս

4 խաշած ձու

200 գ պանիր

1 տուփ մարինացված եգիպտացորեն

200 գ մայոնեզ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Միսը բզկտել, ավելացնել քերիչով անցկացրած ձու, պանիր

Ավելացնել մարինացված եգիպտացորեն, մայոնեզ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում