Կան մի շարք մթերքներ, որոնք մենք ճիշտ չենք օգտագործում, և հետևաբար չենք ստանում համապատասխան օգտակար նյութեր տվյալ մթերքներից:
Ահա՛, թե որոնք են դրանք
- Վարսակի փաթիլներ – կա այսպիսի մի կարծրատիպ, որ վարսակի փաթիլները պետք է պատրաստել միայն ջրով և ոչինչ չավելացնել նրան: Իրականում վարսակի փաթիլներն ավելի օգտակար է, երբ այն պատրաստվում է կաթով, իսկ շաքարավազի փոխարեն օգտագործվում են մրգեր և ընկուզեղեն:

- Գազար – գազարը հիմնականում օգտագործում ենք հում վիճակում, սակայն այն օգտակար է հատկապես խաշած , քանի որ հենց այս տարբերակով է, որ գազարի մեջ պարունակող կարոտինը, որն օգտակար է տեսողության համար` 5 անգամ շատ է արտադրվում: Ինչպես նաև խաշած գազարն օգտակար է մարսողության համար։

- Լոլիկ – մենք սովոր ենք այն օգտագործել թարմ վիճակում, սակայն այն ավելի օգտակար է շոգեխաշած տարբերակով: Իր մեջ պարունակող լիկոպեն նյութն այս կերպ ավելի լավ է կատարում իր դերը` նվազեցնելով քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

- Բրոկկոլի – բրոկկոլին օգտակար է հում կամ թույլ շոգեխաշած վիճակում: Կարևոր է նաև իմանալ, որ բրոկկոլիի ցողունը նույնպես օգտակար է, քանի որ իր մեջ պարունակում է մեր օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ և հանքանյութեր:

- Սխտոր – օգտակար է մանրացրած կամ ճզմած վիճակում: Նախքան որև ուտեստի մեջ այն լցնելը, թողեք մի քանի րոպե, որպեսզի իր ունեցած օգտակար հատկություններն ակտիվանան:

- Կիվի – այս մրգի ոչ այնքան գրավիչ կեղևը պարունակում է 3 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ, քան հենց միրգը: Այդ իսկ պատճառով, օգտագործեք այն՝ կեղևով:

- Թուրինջ – թուրինջի կեղևը նույնպես իր մեջ օգտակար հատկություններ ունի: Նրա մեջ C վիտամինի առկայությունն ավելի շատ է, քան հենց մրգի: Այն կարելի է օգտագործել հետևյալ կերպ` թուրինջն իր կեղևով անցկացնել բլենդերով կամ մսաղացով, ավելացնել մեղր և դնել սառնարանում: Կարող եք օգտագործել թեյի հետ: Այս խառնուրդը լավ մաքրում է արյունատար անոթները։

- Նուռ – նռան օգտագործման սխալը միայն նրա սխալ կտրելու մեջ է: Ընդամենն անհրաժեշտ է կտրել վերևի մասից, այնուհետև իր իսկ բաժանված սպիտակ թաղանթի հատվածներով, երկարությամբ մասերի բաժանել: Եվ ահա` կարելի է վայելել:

- Դարչին – դարչինը մենք հիմնականում օգտագործում ենք խմորեղենների, աղանդերների մեջ: Սա շատ քիչ է: Այն պետք է ավելացնել մեր օգտագործած սննդամթերքների գրեթե բոլորի մեջ` մսին, ձկանը, շիլաներին, թեյին, քանի որ այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և խթանում է ուղեղի գործունեությունը: ՄԻայն թե համոզվեք, որ ձեր ընտանիքի անդամները դարչինից ալերգա չունեն:

- Դդում – դդումի կեղևը, որը մենք հիմնականում դեն ենք նետում, իրականում իր մեջ շատ օգտակար նյութեր է պարունակում։ Օրինակ ցինկ, որն օգտակար է առողջ մաշկի, մազերի և եղունգների համար: Որևէ կերպ այն նույնպես մտցրեք ձեր սննդակարգ: Օրինակ` կարելի է լավ խաշել, անցկացնել մսաղացով կամ բլենդերով, ավելացնել դդումի հիմնական մասին և ուտել:

Լինենք տեղեկացված )))