Բաղադրիչներ
3 ձվի սպիտակուց
աղ
100 գ շաքարավազ
20 գ օսլա
60 գ նուշի փաթիլներ
300 գ ելակ
250 գ պանիր մասկարպոնե
50 գ շաքարի փոշի
250 մլ սերուցք
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցին մի պտղունց աղ ավելացնել և լավ հարել` ընթացքում մաս-մաս ավելացնելով շաքարավազ
Ավելացնել օսլա և շարունակել հարել: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, սպիտակուցային զանգվածը լցնել, հավասարապես տարածել
Ավելացնել նուշի փաթիլներ և դնել 150°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Հանել, շրջել հակառակ կողմի վրա և զգուշությամբ հեռացնել յուղաթուղթը
Մասկարպոնեին ավելացնել շաքարի փոշի, սերուցք և լավ հարել
Ավելացնել խորանարդաձև կտրատած ելակ և լավ խառնել: Լցնել բիսկվիթի վրա և հավասարապես տարածել
Ռուլետի պես փաթաթել, փաթաթել նաև յուղաթղթով և 2 ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ