1անգամ կպատրաստեք և վստահաբար կասեք, որ սա պիցցայի պատրաստման ամենահամեղ բաղադարատոմսն է

Բաղադրիչներ

500 գ կեֆիր կամ մածուն

2 ձու

1թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

1 թ/գ սոդա

50 մլ ձեթ

3-4 բաժակ ալյուր

1 կանաչ պղպեղ

400-500 գ ապխտած երշիկ

1 գլուխ սոխ

1 լոլիկ

300 գ մոցարելլա պանիր

կետչուպ կամ տոմատի սոուս

2 ճ/գ մայոնեզ

1 ճ/գ կարագ + 2 ճ/գ սպիտակաձավար

Պատրաստման եղանակը

Կեֆիրին կամ մածունին ավելացնել 2 ձու, աղ, շաքարավազ, սոդա, ձեթ, լավ խառնել, մաս-մաս ավելացնել ալյուր, լավ խառնել

Ջեռոցի տապակի մեջ կարագ քսել, սպիտակաձավար ցողել, ստացված խմորը լցնել, հավասարապես տարածել

Ավելացնել կետչուպ, մայոնեզ, կիսալուսնաձև կտրատած սոխ

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած երշիկ, պղպեղ, լոլիկ, քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում