Բաղադրիչներ
150 գ ֆունչոզա
1/2 թարմ վարունգ
1/2 չինական կաղամբ
2 թ/գ 9% բրնձի քացախ
1/4 քաղցր պղպեղ
1/2 կծու պղպեղ
համեմ, կանաչ սոխ
1 ճ/գ շաքարավազ
աղ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
2 թ/գ քնջութ
2 ատամիկ սխտոր
100 մլ ձեթ
80 մլ սոյայի սոուս
Պատրաստման եղանակը
Ֆունչոզային ավելացնել եռման ջուր, թողնել 7 րոպե, ապա ջրքամել։ Աելացնել սառը ջուր, քացախ, թողնել 5 րոպե և ջրքամել
Շաքարավազին ավելացնել աղ, կարմիր քաղցր պղպեղ, քնջութ, ճզմած սխտոր
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, մանրացրած կանաչ սոխ, համեմ, տաքացրած ծեթ, սոյայի սոուս և լավ խառնել
Չինական կաղամբը կտրատել, ավելացնել երկարությամբ կտրատած վարունգ, ֆունչոզան, ստացված սոուսը և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ